Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին մտել է Նոր տարին անցկացնելու ռուսների նախընտրած հինգ քաղաքների շարքը։ Զբոսաշրջիկները ցանկանում են այստեղ մնալ երեք ու կես օր։
Նոր տարին տոնելու համար ռուսները նախընտրել են Մինսկը, Բաքուն, Թբիլիսին և Երևանը։ Այսպիսին են հյուրանոցների ամրագրման ռուսական Tvil.ru ծառայության տվյալները, որոնք ստացվել են հարցումների հիման վրա։
Ըստ Tvil.ru-ի զբոսաշրջիկները Թբիլիսիում կանցկացնեն երեք ու կես օր՝ հյուրանոցի վրա ծախսելով միջինը օրական 45 դոլար։ Վրաստանում ռուսների համար հետաքրքիր են նաև Գուդաուրիի և Բակուրիանիի լեռնադահուկային սահադաշտերը։
Համեմատության համար՝ Նոր տարուն Բաքու կայցելեն միջինը չորս օրով (հիսուներկու դոլար), Մինսկ՝ երեք ու կես օրով (հիսուն դոլար)։
Tvil.ru-ն հյուրանոցների առցանց ամրագրման խոշորագույն կայքն է։