«Բոլորը պետք է վճարեն հարկերը․ Երբ մի կազմակերպություն չի վճարում այն, ոչ մրցունակ միջավայր է ստեղծում»,- հայտարարել է Վրաստանի Ֆինանսների նախարար Դիմիտրի Քումսիշվիլին՝ պատասխանելով «Ռուսթավի 2» հեռուստաընկերության ֆինանսական պարտքերի մասին հնչած լրագրողների հարցին:
«Ես անձամբ գտնում եմ, որ սա ոչ մրցունակ միջավայր է: Չեմ ասում որպես Ֆինանսների նախարար, ում ղեկավարած գերատեսչության պարտքն է նաև հարկեր հավաքելը։ Ես սա ասում եմ որպես մարդ, ում պարտքն է խթանել երկրի տնտեսական զարգացումը: Երբ ընկերությունը չի վճարում հարկերը, ի տարբերություն մյուսների, ավելի մեծ գումար է կարողանում տնտեսել: Դա նրան հնարավորություն է տալիս աշխատանքի վերցնել լավագույն մասնագետներին, ձեռք բերել լավագույն տեխնիկան, պատրաստել լավագույն հաղորդումները՝ ստեղծելով ոչ մրցունակ միջավայր: Սա ոչ միայն «Ռուսթավի 2»-ին է վերաբերում, այլ բոլորին»,- հայտարարել է Քումսիշվիլին: