Վրաստանի ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը դիմել է Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):
Ընկերության իրավաբան Թամթա Մուրադիշվիլին հայտարարել է, որ հայցն արդեն ուղարկվել է Ստրասբուրգի դատարան:
«Մենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանին խնդրում ենք՝ վերանայել ու չեղյալ համարել Վրաստանի գերագույն դատարանի մարտի 2-ի որոշումը»,- ասել է Մուրադիշվիլին:
Հիշեցնենք՝ Ստրասբուրգի դատարան դիմելու որոշման մասին երեկ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել էր հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան։