«Ռուսթավի 2» հեռուստաալիքը, որպես բողոքի նշան, 2 օրով դադարեցնում է հեռարձակումը, այս մասին հայտարարեց հեռուստաընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Զաալ Ուդումաշվիլին:«Հավատացնում ենք, նման որոշում կայացնելը հեշտ չէր մեզ համար: Սա բողոքի ամենածայրահեղ միջոցն էր, որին կարող է գնալ հեռուստաալիքը, սակայան մենք այլ ելք չունենք: Մեր լռությամբ կփորձենք ձայնը հասցնել բոլորին: Այսօրվանից, ավելի ճիշտ այս րոպեից, «Ռուսթավի 2»-ն անցնում է բողոքային հեռարձակման: Բոլորիդ սպասում ենք կիրակի, 14:30-ին, խորհրդարանի նախկին շենքի մոտ, որպեսզի պաշտպանենք «Ռուսթավի 2»-ն ու խոսքի ազատությունը»,- հայտարարել է Զաալ Ուդումաշվիլին:
Չի գործում նաև հեռուստաընկերության պաշտոնական կայքը: