Ռուսթավիում 22-ամյա տղային իր հասակակից աղջիկը դանակահարել է: Վիրավորը գտնվում է քաղաքի կենտրոնական հիվանդանոցում: Այս մասին տեղեկացնում է Ռուսթավի 2 հեռուստաընկերությունը՝ նշելով, որ վիրահատություններից հետո տղայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն:
Նշվում է, որ աղջիկը տղային դանակահարել է ամենայն հավանությամբ խանդի հողի վրա: Միջադեպը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, դեռևս գործով ոչ ոք չի ձերբակալվել:
Հետաքննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով, ինչը ենթադրում է դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնասվածք հասցնել։