Ռուսթավիում բացվել է արտակարգ իրավիճակների նոր կենտրոն

 

Հոկտեմբերի 25-ին Ռուսթավի քաղաքում բացվել է արտակարգ իրավիճակների եւ օպերատիվ արձագանքման նոր կենտրոնը՝ «112»  ծառայությունը: Բացման արարողությանը ներկա են գտնվել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին: Կենտրոնը կաշխատի 24-ժամյա աշխատանքային ռեժիմով:

Վարչապետը նշել է, որ «112»-ը ռազմավարական նշանակության հաստատություն է, որի անխափան աշխատանքը շատ կարևոր է երկրի և բնակչության անվտանգության համար։  Կվիրիկաշվիլին վստահեցրել է, որ կենտրոնում կաշխտեն փորձառու մասնագետներ:

«Սա մի  միասնական մեխանիզմ է, որը  արտակարգ իրավիճակների մասին ժողովրդից առաջինն է տեղեկատվություն ստանում»,-նկատեց վարչապետը:

Նոր կենտրոնում կգործի նաև կրթական բաժին, որը «112» ծառայության համար կպատրաստի նոր կադրեր: Ի դեպ, «112»-ի թիմի մաս դառնալու համար կարող է դիմել յուրաքանչյուր քաղաքացի:

Վրաստանի Ներքին գործերի նախարարի խոսքերով, այս կենտրոնը կթեթևացնի Թբիլիսիի կենտրոնի վրա գոյություն ունեցող ծանրաբեռնվածությունը:  Տեղեկացնում է «interpressnews.ge»-ն։

 

Թողնել պատասխան