ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի գնահատմամբ, Ռուսաստանը Վրաստանում սառեցված հակամարտություն է ստեղծել: Այս մասին Օբաման հայտարարել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցի հետ համատեղ ասուլիսում՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե համաձայն է արդյոք Թրամփի (ԱՄՆ նախագահի թեկնածու) պնդման հետ, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի նախագահին պատշաճ կերպով չի հարգում:
«Երբ ես նախագահ դարձա, Ռուսաստանի նախկին վարչակազմի ժամանակ արդեն մուտք էր գործել Վրաստանի տարածք՝ այնտեղ ստեղծելով սառեցված հակամարտություն: Այն ժամանակ Ռուսաստանում նոր նախագահ էր, ում հետ փորձ արեցինք ռուս-ամերիկյան հարաբերությունների ավելի կառուցողական ճանապարհ գտնել: Կարծում եմ, որ մենք Ռուսաստանի նկատմամբ հսկայական հարգանք ենք ցուցաբերել։ ԸՆդունելով նաև առկա տարբերությունները արժեքային դաշտում, փորձել ենք ճանապարհներ գտնել համագործակցության համար»,- ասել է Օբաման:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի համար մարտահրավեր է Ռուսաստանի սանձազերծած ագրեսիան աշխարհի որոշ կոնկրետ շրջաններում՝ որպես օրինակ ներկայացնելով ուկրայնական ճգնաժամը։ «Ուկրաինայում Ռուսաստանը գործում է այնպես, ինչպես Վրաստանում»,-ասել է Բարաք Օբաման: