
Կազբեգի- Վերին Լարս անցակետի նոր ճանապարհի վրա կառուցվող կամուրջը, հնարավոր է, Եվրոպայում լավագույններից մեկը լինի. այս մասին հայտարարել է տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլին:
Ծրագրով նախատեսում է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու 24 կմ-ի Քվեշեթի-Կոբի հատվածի շինարարությունը:
«Ճանապարհին նախատեսվում են թունելի և կամուրջի կառուցում: Մեր մասնագետների կարծիքով այս կամուրջը լինելու է Եվրոպայի տասը լավագույն և ամենաբարձր կամուրջներից մեկը: Դոնորների գնահատմամբ, սա տարածաշրջանում առանձնահատուկ նախագիծ է», — ասել է Ցքիտիշվիլին՝ հավելելով, որ ավտոճանապարհի նոր հատվածի ավարտից հետո Թբիլիսիից ճանապարհորդությունը կկրճատվի երեքից երկու ժամով:
Ծրագրի աշխատանքները, որոնք արդեն իսկ վերջնական փուլում են, ֆինանսավորվում են Համաշխարհային բանկի կողմից: