
Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի զինծառայողները Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում զորավարժություններ են անցկացնում: Այս մասին «Ռիա նովոստի» գործակալությանը տեղեկացրել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության պետ Վադիմ Աստաֆևը:
Զորավարժությունների շրջանակներում զինվորները կոչնչացնեն պայմանական հակառակորդի ավիացիան եւ զրահատեխնիկան:
Վարժանքներին ներգրավված է ավելի քան 500 զինծառայող եւ 100 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում ժամանակակից БТР-82АМ զրահամեքենա եւ այլ տիպի համակարգեր: