Ամերիկան Վրաստանը չի զիջի Ռուսաստանին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պատժամիջոցների համակարգող Դենիել Ֆրիդը` «Ամերիկայի ձայնի» վրացական ծառայության հետ հարցազրույցի ընթացքում:
Ֆրիդը, ԱՄՆ-ի` Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման փորձը սխալ չի համարում. «Սա ամերիկացիների շրջանում բնական տենդենց է, որ միշտ փորձում ենք հասնել մեր ուզածին: Սա սխալ չէ: Սխալ կլիներ այն, որ այլ ինքնիշխան երկրների հետաքրքրությունները զոհեինք Ռուսաստանի հետ հարաբերությունների հետ: Մենք այս սխալը թույլ չենք տվել: Օրինակ, Ռուսաստանին՝ Լեհանստանը եւ Բալթյան երկրները չենք առաջարկել: Չենք փոխանակել նաեւ Ուկրաինան եւ Վրաստանը` Մոսկվայի հետ լավ հարաբերությունների հաշվին։ Մենք ասել ենք Ռուսաստանին, որ իրենց հետ համագործակցել ենք ուզում` ընդհանուր հետաքրքրություններից ելնելով, սակայն չենք զիջի մեր հետաքրքրությունները, արժեքներն ու այլ ժողովուրդների հետաքրքրությունները `Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու համար»,- հայտարարել է Դենիել Ֆրիդը: