
«Ռուսաստանի հետ երկխոսությունը բացառվում է, քանի որ դեօկուպացիային ուղղված կոնկրետ քայլեր չենք տեսնում»,-նման հայտարարություն է արել Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան:
Վերջինիս խոսքով, երկխոսությունը պետք է շարունակվի միայն միջազգային ձևաչափով:
«Երկխոսությունը պետք է շարունակվի միջազգային ձևաչափի շրջանակներում և պետք է կոնկրետ արդյունքի հասնել, այն է՝ մեր երկրի դեօկուպացիա: Ռուսաստանի հետ երկխոսությունը բացառված է՝ ելնելով այդ երկրի կատարած քայլերից»- հայտարարել է նախարարը: