
Փորձագետ Թոռնիկե Շարաշենիձեն գտնում է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի զինված ուժերի հնարավոր համատեղ զորամիավորում ստեղծելու հեռանկարը, Վրաստանի համար վտանգ չի հանդիսանում: Ինչպես Շարաշենիձեն փոխանցել է «Ինտերպրեսնյուս» լրատվականին․ «Երբ Թբիլիսիից 30 կմ հեռավորության վրա ռուսական տանկեր են կանգնած, Հայաստանի հետ ինչ կստեղծի Ռուսաստանը, Վրաստանի համար երրորդական եւ չորորդական նշանակություն ունի»։
«Ռուսաստանը փորձում է որոշակի բալանս ստեղծել: Ադրբեջանին զենք վաճառելով Հայաստանի վրդովմունքին արժանացավ, հարկավոր էր Հայաստանին էլ ինչ-որ բան տալ եւ այդ ինչ-որ բանը երաշխիք է զինված հակամարտությունների դեպքում»,- հայտարարել է Շարաշենիձեն: