
Ռուսաստանի արտգործնախարարությունը հաստատել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանության լուրը:
«Այսօր Ռուսաստանի դաշնության պատմության մեջ ողբերգական օր է: Այսօր Անկարայում, հրապարակային միջոցառման ժամանակ վիրավորվել, իսկ հետո մահացել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
Ռուսաստանի արտգործնախարարությունը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն: