Փոխգնդապետ Գիորգի Ցերցվաձեի գործի վերաբերյալ «Միացյալ ազգային շարժումը» հայտարարություն է տարածել: Կուսակցության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Ցերցվաձեի ձերբակալությունը հիմնված է կեղծ մեղադրանքների վրա: Հայտարարությունում նաև նշվում է, որ Վրաստանի կառավարությունը համագործակցել է հակառակորդի հետ, և Ռուսաստանին գաղտնի տեղեկատվություն տրամադրել, դրանով իսկ կատարել պետական դավաճանություն:
«2017 թվականի հունվարի 15-ին Ռուսաստանի հրամանով և Վրաստանի կառավարության օգնությամբ, Ուկրաինայի տարածքում ձերբակալել են վրաստանցի զինվորական, Աբխազիայի և Սամաչաբլոյի (Հարավային Օսիա) 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի մասնակից, փոխգնդապետ Գիորգի Ցերցվաձեին: Ռուսական կառավարությունը պահանջում է ձերբակալվածին արտահանձնել Ռուսաստանին, ինչը Գիորգի Ցերցվաձեի համար մահվան է հավասար: Ցերցվաձեն ձերբակալված է կեղծ մեղադրանքների հիման վրա` 13 տարի առաջ Ռուսաստանում իբր կատարած հանցագործության համար»,- նշված է հայտարարության մեջ:
‹Միացյալ ազգային շարժումը» Վրաստանի ներքին գործերի նախարարության շենքի մոտ հունվարի 24-ին բողոքի ակցիա է կազմակերպելու: