Ռուսաստանը պատրաստվում է Բրեժնևի ժամանակներից ի վեր ամենախոշոր զորավարժություններին

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է սեպտեմբերին 1981 թվականից ի վեր ամենախոշոր զորավարժությունների անցկացման մասին: Նախարարի խոսքերն է փոխանցում ռուսական lenta.ru-ն՝ հավելելով, որ ըստ Շոյգուի, սա Լեոնիդ Բրեժնևի ժամանակներից ի վեր ամենախոշոր զորավարժություններն են։

«Արևելք-2018» («Восток-2018») զորավարժություններին կմասնակցի 300 հազար զինծառայող,  ավելի քան 1000 օդային տեխնիկա:

«Մենք կներգրավվենք Կենտրոնական և Արևելյան ռազմական շրջանների պոլիգոնները, Խաղաղօվկիանոսյան և Հյուսիսային նավատորմերը, ինչպես նաև օդուժի գրեթե բոլոր բաղադրիչները»,-հայտարարել է Շոյգուն:

Թողնել պատասխան