
Թուրքիայում ատոմային էլեկտրակայան կառուցելու նախագծում Ռուսաստանի ներդրումը կկազմի 22 միլիարդ ԱՄՆ դոլար: Այս մասին մայիսի 4-ին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ատոմակայանը կկառուցվի Թուրքիայի հարավում գտնվող Մերսին քաղաքի մոտակայքում: Ըստ պայմանավորվածության՝ ատոմակայանը կկառուցվի Ռուսաստանի կողմից, նրա սեփականատերն ու շահագործողը կլինի նույնպես Ռուսաստանը: Տեղեկացնում է «interpressnews.ge»-ն: