«Ռուսական կողմից խնդրանքի դեպքում կօգնենք». Աբաշիձե

Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հայտարարությամբ՝ Վրաստանը պատրաստ է Ռուսաստանին օգնություն ցուցաբերել՝ Ту-154-ի կործանման հետևանքով զոհվածների որոնողական աշխատանքներում, եթե ռուսական կողմից նման խնդրանք լինի:Այս մասին Աբաշիձեն հայտնել է «Ռիա նովոստի»-ին: «Ռուսական կողմը չի դիմել նման խնդրանքով: Ցանկացած դեպքում, մարդասիրական օգնությունը յուրաքանչյուր երկրի պարտականությունն է, այս դեպքում, մեզ խնդրանքով չեն դիմել: »,- ասել է Աբաշիձեն:

Հիշեցնենք, որ Սիրիա ուղևորվող ՌԴ պաշտպանության նախարարության ինքնաթիռը դեկտեմբերի 25-ին կործանվել է Ադլերում՝ թռիչքից րոպեներ անց: Ինքնաթիռում ավիավթարի պահին 91 մարդ է եղել, որոնց թվում զինվորականներ, Ալեքսանդրովի անվան հայտնի անսաբլի ամբողջ կազմը (65 հոգի), 9 լրագրող, Ռուսաստանում հայտնի բժիշկ դոկտոր Լիզան: Նրանք Սիրիա էին ուղեւորվում՝ ռուսական բազայի զինվորների հետ ամանորյա միջոցառմանը մասնակցելու նպատակով:

Թողնել պատասխան