
«Ռուսամետ ուժեր, իսկապես, առկա են, նույնիսկ քիչ թե շատ ազդեցիկ, սակայն դրանց ազդեցությունները նվազում են»,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն:
Խորհրդարանի խոսնակի խոսքերով, 2012 թվականից հետո այս ուժերի ազդեցությունները գնալով նվազում են:
«Միացյալ ազգային շարժման» իշխանությունը թալանում էր, խոշտանգում մարդկանց և ասում, որ արևմտամետ ուժ են: Հենց այդ ժամանակ մարդկանց մի մասը հիասթափվեց արևմուտքից և այդ ֆոնին ուժեղացան ռուսական տրամադրությունները: 2012 թվականից հետո, երբ եվրոպամետ «Վրացական երազանք»–ը իշխանության եկավ, այս ազդեցությունները նվազեցին»,- հայտարարել է Կոբախիձեն: