Վրաստանի Գերագույն դատարանը մեղավոր է ճանաչել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Ռոլանդ Ախալայային: Ինչպես նշվում է Վրաստանի գլխավոր դատախազի հրապարակած հայտարարության մեջ, Ռոլանդ Ախալայան Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանային դատախազի պաշտոնում (2009թ.) գերազանցել է ծառայողական լիազորությունները, ինչը հանգեցրել է մարդու իրավունքների խախտմանն ու վնաս հասցրել պետության շահերին:
Երկրի Գերագույն դատարանը Ռոլանդ Ախալայային մեղավոր է ճանաչել ՔՕ-ի 333-րդ հոդվածի առաջին մասով: Այն ենթադրում է 30 հազար լարի տուգանք: Բացի այդ, Ախալայան 2 տարի և 3 ամիս ժակետով կզրկվի պատգամավորական մանդատից: Որոշումն ուժի մեջ է հուլիսի 26-ից: Տեղեկացնում է interpressnews-ը:
Տեղեկացնենք, որ Ռոլանդ Ախալայան նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի պաշտոնավարման տարիներին Ներքին գործերի նախարար Բաչո Ախալայայի և Պաշտպանության փոխնախարար Դատա Ախալայայի հայրն է: