
Ռիկոթիի լեռնանցքում ուղեւորատար ավտոբուս է այրվել: «Ինտերպրեսնյուս» լրատվականին ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից տեղեկացրել են, որ պատահարի հետեւանքով չեն վնասվել ո՛չ ուղեւորները, ո՛չ վարորդը: Նրանք հասցրել են դուրս գալ ավտոբուսից:
Պատահարի պատճառները դեռեւս հայտնի չեն: Ավտոբուսն արեւմուտքից Թբիլիսի էր ուղեւորվում: