
«Այս օրերին նախապատրաստվում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի այցը Սուխումի»,-տեղեկացնում է Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի նախագահի մամլո ծառայությունը՝ նշելով նաև, որ իր հերթին կայանալու է նաև Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի այցը Դամասկոս:
«Հունիսի 4-ին տեղի է ունեցել Ռաուլ Խաջիմբայի Սիրիա այցի նախապատրաստման հարցով դիվանագետների հանդիպումը: Աբխազական կողմը, իր հերթին, Բաշար Ասադին հրավիրել է Սուխումի»,-ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք՝ անցած շաբաթ Սիրիան ճանաչել է Վրաստանից անջատված Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։