«Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիի նահանգապետ է նշանակվել Արչիլ Ջափարիձեն»,- այս մասին տեղեկացնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Նոր նահանգապետն արդեն անցել է աշխատանքի: Նրան տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակիցներին ներկայացրել է տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների փոխնախարար Կախա Գուլեդանը:
Փոխնախարարի հայտարարությամբ՝ Արչիլ Ջափարիձեն հանրային ոլորտում աշխատանքի երկար տարիների փորձ ունի, իսկ վերջին տարիներին նա վերոնշյալ շրջանի նահանգապետի առաջին տեղակալն է եղել և «լավ գիտի շրջանի կարիքները»:
«Վստահ եմ, որ նոր նահանգապետն իր փորձով, թիմի հետ միասին, հաջող քայլեր կձեռնարկի շրջանի արագ զարգացման համար»,- հայտարարել է Կախա Գուլեդանը:
Արչիլ Ջափարիձեն 1995 թվականին ավարտել է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: 2014-2017 թվականներին զբաղեցրել է Ռաճա-Լեչխումի և Քվեմու Սվանեթիի նահանգապետի առաջին տեղակալի պաշոտնը, մինչ այդ հանդիսացել է Ամբրոլաուրիի սակրեբուլոյի անդամ: