Ռազմական փորձագետ. Կոնֆլիկտը կարող է վերաճել տարածաշրջանային հակամարտության:

«Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների շարունակման դեպքում  վիճակը կարող էր դուրս գալ վերահսկողությունից`  հանգեցնելով   նաև  ռուս-վրացական նոր պատերազմի»:  Նման կանխատեսում է անում ռազմական փորձագետ Վախթանգ Մաիսաիան:

Խոսելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանում վերսկսված պատերազամական գործողությունների մասին, փորձագետը նշում է.

«Վտանգ կա`կոնֆլիկտը, որ շատ հնարավոր  է էլ ավելի սրի հայ-ադրբեջանական հարաբերությունները, կարող է վերաճել  տարածաշրջանային հակամարտության:  Հուսով եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը արդյունավետ աշխատանք կտանի ու կկարողանա կանխել իրադարձությունների հետագա զարգացումը: Այստեղ շատ կարևոր է  ռուս-թուրքական  հակամարտությունը, որը  Մերձավոր Արևելքից կարող է տեղափոխվել Կովկասյան տարածաշրջան»:   

Փորձագետը կարծում է, որՂարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի սրացումն   ուղղակիորեն կազդի  նաև Վրաստանի վրա: Հնարավոր հետևանքների մասին  Մաիսաիան ասում է.

«Առաջինը`  փախստականների հնարավոր հոսքն է  դեպի Վրաստան, սակայն չի բացառվում նաև, որ  ռազմական գործողությունները կարող էին հասնել  մինչև Վրաստանի տարածք: Մի կարևոր հարց ևս, որ  վերաբերում է Վրաստանում ապրող  էթնիկ հայերի և ադրբեջանցիների միջև հարաբերություններին»:

Փորձագետը մտահոգություն է հայտնում , որ այդ դեպքում  շատ հնարավոր է, որ  Ռուսատանն ու Թուրքիան  հակամարտող կողմերին ռազմական օգնություն ցուցաբերելու համար օգտագործեն Վրաստանի տարածքըՄաիսաիայի  խոսքով`  Վրաստանը,  ելնելով իր աշխարհագրական դիրքից և  որդեգրած  քաղաքականությունից, կարող է կողմերի հաշտեցման գործում միջնորդի  դեր կատարել:

«Հատկանշական է, որ Վրաստանն ու Ռուսաստանը փաստացի պատերազմի մեջ են ,  այստեղ էլ գոյություն ունի միայն կրակի դադարեցման մասին  համաձայնագիր:   Ղարաբաղյան հակամարտության  շարուանակությունը կարող է հանգեցնել ռուս-վրացական հակամարտության նոր փուլի»

Պատասխանելով Ալիքի հարցին`   Մաիսաիան վստահեցրեց, որ  ռազմական գործողությունների վերսկսումը կողմերից և ոչ մեկի  շահերից չի  բխում.

«Իմ կարծիքով` այս պահին ոչ Հայաստանը, և ոչ էլ Ադրբեջանը հետաքրքրված չէին հակամարտության սրմամբ: Այս մասին վկայում է  նաև այն փաստը, որ երկու երկրների նախագահներն էլ ռազմական գործողությունների սկսման պահին գտնում էին Վաշինգտոնում»: 

Ռազմական փորձագետի կարծիքով`  Ռուսաստանը ձգտում է  իր խաղաղապահ զորքերի անվան տակ զորք մտցնել Ղարաբաղ:

«Իմ  կարծիքով`  Ռուսաստանը օկուպացված տարածքներում փորձում է կառուցել  աշխարհառազմավարական  բուրգ՝ Աբխազիայում  Ռուսաստանի 7 րդ  ռազմակայանն է,  Ցխինվալիում`  4րդը, Գյումրիում`  102րդը ,  և հաջորդը հավնաբար Լեռնային Ղարաբաղն է` խաղաղապահ զորքեր անունով: Այս համակարգը  Ռուսաստանին թույլ կտա հեշտությամբ ազդել Հարավային Կովկասի երկու երկրների՝ Վրաստանի և Ադրբեջանի վրա, որոնց վրա Ռուսատանը չի կարողանում իր իշխանությունը տարծել»:

 

Թողնել պատասխան