«Վրաստանի Պաշտպանության նախարարն իր հայտարարություններով էլ ավելի սրում վրաց-ռուսական հարաբերությունները»:
Այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Տրիստան Ծիթելաշվիլին: Վերջինս «մամուլի առաջին ակումբում» անդրադարձել է նաև այլ թեմաների, մասնավորապես Վազիանիի բազայում մայիսի 11-ին մեկնարկած «արժանի գործընկեր» վրաց-ամերիկյան զորավարժություններին:
«Նրանք այստեղ են իրենց ռազմական տեխնիկայով եւ զենքով: Այս գործընթացում ակտիվորեն ընդգրկված է նաև վրացական կողմը` Պաշտպանության նախարարը Թինա Խիդաշելիի գլխավորությամբ: Նա, սակայն, դեռևս լիովին չի բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում այս ուսումնավարժությունը և ինչ կտա այն մեզ: Իմ կարծիքով այն Վրաստանի ԶՈՒ զարգամացման գործում մեծ նշանակություն չի կարող ունենա: Սա ավելի շատ Ամերիկայի հետաքրքրությունների մեջ է տեղավորվում. սա ռազմական ուժի տեղափոխում է այն տարածք, որը ուժեղ երկրի տեսադաշտում է ու հետաքրքրությունների շրջանակում»:
Ծիթելաշվիլիի խոսքով` ԱՄՆ-ը Վրաստան մտնելով հստակ ծրագիր է իրականացնում.
«Այս ուսումնական վարժություններում առկա են մի շարք հակասական փաստեր: Ամերիկյան կողմը ներկայացնում է Աբրանց տեսակի 13 միավոր տանկ, իսկ վրացական` Տ-71 տանկ: Հակասությունը կայանում է նրանում, որ ռազմական գործողություններ իրականացնելիս տարբեր տեսակի ռազմական տեխնիկան օգտագործելիս հարցեր կառաջանան. վրացական կողմը ոչ տեսականորեն, և ոչ էլ գործնականում չի ծանթացել ամերիկյան տեխնիկայի հնարավորություններին»:
Ռազմական փորձագետը նաև նշեց, որ Վրաստանը փորձելու է խաղաղ ճանապարհով ազատագրել Ռուսաստանի կողմից «օկուպացրած» Վրաստանի 20 տոկոս տարածքը:
Մեջբերելով Լավրովի հայտարարությունը` Ծիթելաշվիլին նկատում է, որ եթե Ռուսատանի սահմաններին մոտենա ՆԱՏՕ-ի կոնտենգենտը, Ռուսաստանը համապատասխան քայլերի կդիմի.
«մենք հիշում ենք, թե 2008թ. ինչի հասցրին իշխանության հռտորական հայտարարությունները: Տիկին Խիդաշելիի հայտարարությունները նույնպես ինձ այդ իրավիճակն են հիշեցնում»,- ասում է Ծիթելաշվիլին:
Խոսքն ավարտելով` Ծիթելաշվիլին կոչ արեց Թինա Խիդաշելիին` զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են հարևան Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ ավելի սրել: