Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ վիրավորված վրաստանցի զինծառայողները մասնակցել են «ուժեղների խաղեր»-ին:
Վրաստանի տարածքային ամբողջականության և միջազգային ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվում ստացած զինծառայողները մասնակցել են ԱՄՆ-ում` Միացյալ թագավորության արքայազն Հարիի հովանու ներքո տեղի ունեցած «Invictus Games»-ին: Վրաստանցի մասնակիցներն արդեն վերադարձել են հայրենիք` մրցույթում պատվավոր 3-րդ տեղը գրավելուց հետո:
14 մեդալակիր զինծառայողներին Թբիլիսիի օդանավակայանում դիմավորել են Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալներ՝ Աննա Դոլիձեն, Բեսիկ Դոլիձեն և զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Նիկոլոզ Ագլաձեն: Օդանավակայանում են եղել նաեւ ուսանողներ և զիվորականների ընտանիքի անդամներ:
Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին մրցանակակիրներին շնորհավորել է Ադրբեջանից, ով այդ պահին Ադրբեջանի Գաբալա քաղաքում մասնակցում էր պաշտպանության նախարարների հավաքին: Վրացական պատվիրակության կազմում են եղել Պաշտպանության նախարարության վիրավոր զինծառայողներին աջակցող վարչության պետ Պաատա Պատիաշվիլին, ԱՄՆ-ում Վրաստանի պաշտպանության նախարարության ռազմական կցորդ, գնդապետ Վեփխվիա Չալաբաշվիլին, նրա տեղակալ փոխգնդապետ Լևան Կուրցխալիան, բժիշկ Շերի Միշելը և Պաշտպանության նախարարության այլ ներկայացուցիչներ: