«Microwav.fm — ռադիո առանց սահմանների». Ռադիո էքսպո Երեւանում եւ Թբիլիսիում

Հոկտեմբերի 6-ից 8-ը Թբիլիսիում տեղի ունեցավ «Microwav.fm — ռադիո առանց սահմանների» նախագծի եզրափակիչ փուլը: Եռամյա ծրագրի շրջանակներում հարավկովկասյան երկրներում գործել են երկու տասնյակ առցանց ռադիոկայաններ: Եզրափակիչ հանդիպումը բաժանվեց 2 փուլի՝ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը հանդիպումներ եւ ռադիոցուցահանդես անցկացվեց Երեւանում, որին մասնակցեցին Երեւանի, Դիլիջանի, Թբիլիսիի եւ Աբխազիայի առցանց ռադիոկայանների ներկայացուցիչները:

Կարապի լճի հարակից տարածքում 16 առցանց ռադիոկայանները հյուրերին եւ անցորդներին ծանոթացրին իրենց ռադիոծրագրերի եւ կայքերի հետ: Ներկաները հնարավորություն ունեցան նաեւ հաղորդումները լսել ուղիղ եթերում, որոշ ռադիոկայաններ հաղորդումներ հեռարձակեցին հենց ցուցահանդեսի անցկացման վայրից:22414762_1685307898166515_2005476696_n

Ամփոփիչ միջոցառումից հետո «ռադիոէքսպո» տեղի ունեցավ նաեւ Թբիլիսիում: Այս անգամ մասնակցեցին Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի 20-ից ավելի ռադիոկայաններ:

Նախագծի շրջանակներում գործող հայկական ռադիոները տարբեր են ըստ դրանց կոնտենտի եւ ուղղությունների: Չնայած նրան, որ ի սկզբանե շուրջ մեկ տասնյակ առցանց ռադիոկայաններից մի քանիսը ներկայում չեն գործում, դրանց մեծ մասին կարելի է հատեւել մինչ օրս: Ալիքի հետ զրոյցում հայկական օնլայն ռադիոների համակարգող Մանե Պապյանը նշեց.

«Երեք տարիների ընթացքում շատերը ցանկացան իրենց սեփական ռադիոն ունենալ մեր ծրագրի շրջանակներում, սակայն որոշ ժամանակ աշխատելուց հետո հասկանում էին, որ այդքան էլ հեշտ չէ, անհրաժեշտ է ամենօրյա աշխատանք և համբերություն: Ուրախ եմ, որ այսքան փորձություններին դիմացան 8 ռադիոներ, որոնցից մեկն էլ հենց Ալիքն է: Որպես ծրագրի ավարտ կազմակերպելով ռադիո էքսպո՝ մենք ցանկանում էին հանրության դատին հանձնել այսքան տարիների աշխատանքը: Կարծում եմ՝ կան հաջողված ծրագրեր, որոնք կշարունակեն իրենց գործունեությունը նաև ապագայում:»

BRԱյսպես, «Բիզնես ռադիոն», օրինակ, կենտրոնանում է բիզնեսի վերաբերյալ հարցերին, հաղորդումներ պատրաստում տնտեսության եւ բիզնեսի ոլորտում զարգացումների եւ հնարավորությունների վրա:

DILIԴիլի ռադիոն Դիլիջանում գործող առաջին երիտասարդական առցանց ռադիոկայանն է: Ռադիոն տարբերվում է նրանով, որ թողարկումները պատրաստում են Դիլիջանի համայնքային կենտրոնի երիտասարդները` լուսաբանելով քաղաքային կյանքի առանձին դրվագներ:

onlineՕնլայն ռադիոն մյուս առցանց ռադիոկայանն է, որն ստեղծված է լուսաբանելու եւ հանրությանը ներկայացնելու երկրում տիրող իրավիճակի, առկա խնդիրների եւ զարգացումների մասին: Եթերում հնչում են մասնագիտական վերլուծություններ, փորձագիտական կարծիքներ, վիճակագրություն,  բանավեճեր, լրատվություն եւ երաժշտություն:

15193697_563661517161953_4024112506886596465_nՌադիո Ազալիայի եթերում Դուք կարող եք ուղիղ միացումների միջոցով հետեւել տարատեսակ միջոցառումների, լսել հաղորդումներ սոցիալական եւ բնապահպանական խնդիրների մասին, ինչպես նաեւ վայելել թեթեւ եւ հաճելի երաժշտություն 24 ժամ շարունակ։

womens voiceԿանանց ձայնը ներկայացնում է Կանանց Ռեսուրսային կենտրոնը: Կանանց խնդիրներով զբաղվող կազմակերպության նշանաբանն է աշխատել կանանց հետ` հանուն կանանց։ Ռադիոյի հիմնական նպատակն է աջակցել կանանց տարբեր ոլորտներում, իրազեկված լինել, կրթության եւ վերապատրաստման միջոցով երկրի ակտիվ քաղաքացի դառնալ։

womens voiceՀաջորդ` «Երիտասարդությունը հանուն երիտասարդության» մեդիա կենտրոնը հարթակ է, որը ինտերնետային ռադիոյից զատ եւ առցանց հեռուստատեսություն է:

 

images-cms-image-000000511Աշխուժակ առցանց ռադիոն անկախ պլատֆորմ է, որի առաքելությունն է տարբեր քաղաքացիական ակտիվիզմով զբաղվողներին հնարավորություն տալ իրենց գաղափարները հանրությանը ներկայացնել, նրանց ձայնը հասցնել առավել լայն լսարանի։ Ներկայում այս ռադիոկայանը դադարեցրել է իր գործունեությունը:

womens voiceRekwired֊ն ի սկզբանե երաժշտական վեբ ամսագիր էր, որը ձեւավորվել էր 2011 թվականին։ Նրանց կարգախոսը, որի հիման վրա էլ ընտրվել էր ծրագրի անունը, «We require (rekwire) good music» է՝ մենք պահանջում ենք լավ երաժշտություն։

Այս պահին ծրագրի շրջանակներում շարունակում են գործել վրացական 5 առցանց ռադիոկայաններ, որոնք հեռարձակում են տարբեր ժանրերի երաժշտություն եւ թեմատիկ հաղորդումներ: Առցանց ռադիոկայանների Վրաստանի համակարգող Խատիա Շալամբերիձեն Ալիքի հետ զրույցում նշեց.

22386392_1685307904833181_2094975444_n«Նախագծի տրամաբանությունն այն էր, որ բոլոր այս ռադիոկայանները սկսել են աշխատել կամավորության սկզբունքով: Մեր կողմից ռադիկայանները ստացել են շուրջ 2000 ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ: Ռադիոներին տրամադրել ենք նաև ձայնագրիչներ, լրագրողական հմտություններ զարգացնելու նպատակով դասընթացներ ենք իրականացրել: Ֆինանսական խնդիրը ծրագրի ամենամեծ դժվարությունն էր: Կամավորները գալիս էին ռադիոներ, ուսումնասիրում լրագրողական աշխատանքի բազային հմտություններ, ապա` որոշ ժամանակ անց, աշխատանքի անցնում այլ ԶԼՄ-ներում, ինչից հետո նրանց փոխարինում էին նորերը»:

22385056_1685307901499848_1620296373_n«Ադրբեջանական ռադիոների գլխավոր հաղթանակը ժողովրդի մեջ առցանց ռադիոների հանդեպ հետաքրքրություն առաջացնելն էր: Այս պահին բոլորին դա հետաքրքրում է: Մենք ունենք հարթակ, որտեղ ներկայացնում ենք այն, ինչ ուզում ենք․ Ժողովրդին դա է պետք: Շուտով մենք էլ ավելի կզարգանանք, կստանանք դրամաշնորհ, տեխնիկա: Դա կոգեւորի մեր աշխատակիցներին եւ կնպաստի ռադիոների զարգացմանը»,- նշեց ադրբեջանական ռադիոների համակարգող Շաֆագ Ֆաթուլաեւան:

Նախագծի շրջանակներում գործող ռադիոները հեռարձակվում են Airtime.pro ծրագրի միջոցով: 3 տարվա ընթացքում Շվեդիայի կառավարությունը` չեխական  Sourcefabric կազմակերպության միջոցով Վրաստանում  «Բաց հասարակություն», Հայաստանում  Imagine  կազմակերպությունների օգնությամբ կազմակերպել է տարբեր դասընթացներ, մեդիա տուր, դրամաշնորհերի տրամադրում, հանդիպումներ Վրաստանի, Ադրբեջանի եւ Աբխազիայի ռադիոկայանների հետ:

Ալիք մեդիան ևս իր մեկնարկը սկսել է «Microwav.fm — ռադիո առանց սահմանների» ծրագրի աջակցությամբ։

Թողնել պատասխան