Վրասատանում սպասվող սառնամանիքների հետ կապված Մցխեթայի և Ռուսթավիի ջրամատակարարման ու «Georgian water & power» ընկերությունները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։
«Ջրամատակարարման խողովակների ու ջրչափերի սառցակալումից խուսափելու համար խնդրում ենք հետևել նշված խորհուրդներին. Ցանկալի է, որ ծածկվեն ջրաչափերն ու բնակարանից դուրս գտնվող խողովակները: Խորհուրդ է տրվում նաև ծորակը կիսով չափ բաց թողնել»,-ասված է ջրամատակարարման ընկերությունների նոյեմբերի 22-ին տարածած հաղորդագրության մեջ:
Վերոնշյալ ընկերությունները հիշեցնում են, որ խորհուրդների կիրառումը կարևոր է հատկապես Թբիլիսիի բարձրադիր, ինչպես նաև այլ ցուրտ շրջաններում ապրող բաժանորդների համար։