«Եթե Թբիլիսին փրկվի, ոչ ոք չի կարողանա հաղթել Վրաստանին»,- նման հայտարարություն է արել Վրաստանի լեյբորիստական կուսակցության ղեկավար Շալվա Նաթելաշվիլին՝ ներկայացնելով Թբիլիսիի քաղաքապետի իրենց թեկնածուին:
Լեյբորիստների՝ Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուն կուսակցության քաղաքական քարտուղար Գիորգի Գուգավան է:
«Նա միշտ կանգնել է Վրաստանը փրկելու համար պայքարի բարիկադներում և նույնը կմնա նաև այն ժամանակ, երբ ձեր կամքով դառնա Թբիլիսիի քաղաքապետ: Ճնշե՞լ են ձեզ, Գուգավան կգա, ձեր գալու անհրաժեշտությունը չի լինի: Հիվանդացե՞լ եք, Գուգավան կգա: Բանկը եկել է տունն առգրավելո՞ւ, Գուգավան կգա: Ջուր չկա՞, Գուգավան կգա: Ճանապարհները քանդվե՞լ են, Գուգավան կգա, ինչ որ բանի կարիք ունե՞ք, Գուգավան կգա: Գուգավան ձեր կողքին կլինի»,- հայտարարել է Շալվա Նաթելաշվիլին:
Վերջինս հավելել է, թե Գուգավային քաղաքապետ ընտրելը վերջին շանսն է: