Ադրբեջանցի լրագրող և ակտիվիստ Աֆգան Մուխթարլիի կինն անդրադարձել է Վրաստանի փոխվարչապետ, կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավայի հայտարարությանը, ըստ որի, Ջեջելավան ասել էր, թե Մուխթարլին լրագրող չէ, այլ «Ազատություն» ռադիոկայանի անվտանգության աշխատակից:
«Սա շատ հիմար միտք է: Վստահ չեմ, որ մտածել է մինչ հայտարարություն անելը: Եթե նա կրթված մարդ է և եթե նա Վրաստանի կրթության և գիտության նախարարն է, նա կարո՞ղ է ինձ փաստաթուղթ ներկայացնի, որ Աֆգանը անվտանգության աշխատակից է եղել: Ադրբեջանական կողմը նույնն է ասում, իբր նա լրագրող չէ: Նախարարը կրկնում է Ադրբեջանի իշխանությունների խոսքերը: Կարծում եմ, դա Ադրբեջանի պատվերով է արված, քանի որ գիտակից մարդիկ այլ կերպ են խոսում: Եթե Աֆգանի լրագրողական գործունեությունը կասկածներ է առաջացնում, ապա կարող են ստուգել իր հոդվածները: Ամուսնուս ձերբակալել են հետաքննող լրագրության համար»,-հայտարարել է Լեյլա Մուստաֆաևան:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի ակտիվիստ և լրագրող Աֆգան Մուխթարլին անհետացել էր Թբիլիսիում, իսկ ավելի ուշ՝ ձերբակալվել Ադրբեջանում: