
Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Ջեյշ Ալ-Ֆաթհի» զինված խմբավորումը, որի կազմի մեջ է մտնում «Ջեբհաթ Ֆաթհ Աշ-Շամի» կազմակերպությունը:Զինված կազմակերպությունը Սիրիայի քաղաքացիական պատերազմում հակամարտում է Բաշար Ասադի դեմ:
Հիշեցնենք, որ Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովին սպանել են դեկտեմբերի 19-ի երեկոյան Անկարայում լուսանկարչական ցուցահանդեսի բացման ժամանակ: Ռուս դիվանագետի վրա Թուրքիայի ոստիկանության նախկին աշխատակիցը կրակել է 9 անգամ: