
Վրաստանի ՆԳՆ-ի աշխատակիցները Սամցխե-Ջավախքի շրջանում հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ապօրինի ծառահատումների դեպքեր են արձանագրել: Գերաններ և տախտակներ են առգրավվել Բորջոմիում, Ախալցիխեում, Նինոծմինդայում, Ասպինձայում: Անտառահատումների գործով 11 մեղադրյալ կա: Հայտնաբերված և առգրավված փայտանյութն ուղարկվել է փորձաքննության:
Քրեական գործ է հարուցվել՝ ծառերի և թփերի ապօրինի հատման հոդվածով, որը պատժվում է տուգանքով, մինչև մեկ տարի ժամկետով ուղղիչ աշխատանքներով կամ մինչև մեկ տարվա ազատազրկմամբ: Ըստ ոստիկանության արձանագրության՝ օգոստոս-հոկտեմբեր ամիսներին այս շրջանում ծառահատումների 161 դեպք է գրանցվել, ներգրավված է 20 մարդ:
https://www.facebook.com/miaofgeo/videos/1245207038914626/