
Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը, հղվելով երկրի Արտգործնախարարության տարածած հաղորդագրության վրա, փոխանցում է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հեռախոսազրույցը` ադրբեջանցի գործընկերոջ՝ Էլմար Մամեդյարովի հետ: Զրույցի թեմանՂարաբաղում ստեղծված իրավիճակն է:
Արտաքին գործերի նախարարության հանրության հետ կապերի վարչության տեղեկատվությամբ` նախարար Ջանելիձեն իր մտահոգությունն է հայտնել վերջին օրերի ընթացքում ԼՂ-ում ստեղծված իրավիճակի մասին:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը կարևորել է կրակի դադարեցումն ու խաղաղության ապահովումը, ինչպես նաև հույս հայտնել, որ միջազգային ջանքերով հնարավոր կլինի մեղմել լավածությունը, ինչը կարեւոր է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության համար: