Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն պաշտոնական այցով Գերմանիայում է:
Արտգործնախարարությունից տեղեկացնում են, որ այցի շրջանակներում Ջանելիձեն գերմանացի իր գործընկերոջ՝ Զիգմար Գաբրիելիի հետ Բեռլինում կազդարարի Վրաստան-Գերմանիա բարեկամության տարվա միջոցառումների մեկնարկը։Հանդիսավոր միջոցառմանը համերգով հանդես կգան վրացի արվեստագետները:
Գերմանիայում նախատեսվում է Միխեիլ Ջանելիձեի հանդիպումները նաև կանցլերի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի, Բունթեսթագում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում գերմանական պատվիրակության ներկայացուցիչների հետ:
Այցը կավարտվի Գերմանիայի վրացական համայնքի հետ հանդիպմամբ։