«Այլատյացությունը, ծայրահեղականությունն ու ագրեսիան վրացական արժեքներ չեն կարող համարվել»,-այս մասին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է Վրաստանի փոխվարչապետ Միխեիլ Ջանելիձեն:
«Վրացական քայլերթի» պատճառով առաջացած հասարակության անհանգստությունը մեկնաբանելով՝ Ջանելիձեն նշել է, որ կիսում է հասարակության մտահոգությունը:
«Արդեն մի քանի օր է մենք տեսնում ենք, որ վրաց հասարակությունն անհանգստացած է «Վրացական քայլերթով» և դրա հետևանքներով: Ես ամբողջովին կիսում եմ ձեր անհանգստությունը: Այլատյացությունը, ծայրահեղականությունն ու ագրեսիան վրացական արժեքներ չեն կարող համարվել: Մենք հարուստ և հնագույն մշակույթ ունեցող ազգ ենք՝ հիմնված համբերատարության և հանդուրժողականության վրա:
Իհարկե, ազատ խոսքը մարդու հիմնական իրավունքներից է և մենք, որպես ժողովրդավար և եվրոպական արժեքներ կրող երկիր, փորձում ենք դա պահպանել: Սակայն, պետական քաղաքականությանն ուղղված հայտարարությունները չպետք է կրեն վիրավորական և սպառնալից բնույթ: Հատկապես անընդունելի են նման վիրավորանքները Վրաստանի հյուրերի հանդեպ»,-գրել է Միխեիլ Ջանելիձեն: