Վրաստանի Արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Ստրասբուրգում: Նախարարը հանդիպումներ կունենա Եվրախորհրդարանի փոխնախագահի, տարբեր խմբակցությունների և խորհրդարանական հանձնաժողովների ներկայացուցիչների հետ: Նախատեսված է նաև Ջանելիձեի հանդիպումը Եվրախորհրդարանում Վրաստանի հարցերով պատասխանատու Մարիա Գաբրիելի հետ: Աշխատանքային այցի շրջանակներում նախարարը կհանդիպի նաև Եվրամիության հարևանության քաղաքականության և ընդայնման հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանին:
Հանդիպումներում հիմնականում կքննարկվեն Վրաստան-ԵՄ համագործակցության օրակարգում գոյություն ունեցող հարցերը, այդ թվում մուտքի արտոնագրի ազատականացման գործընթացը: Ջանելիձեի աշխատանքային այցը կավարտվի Սեպտեմբերի 14-ին: Տեղեկացնում է «Interpressnews.ge»-ն: