
Ընտրողների մի մասը հնարավորություն չի ունեցել քվեարկել Պետությունը ժողովրդի համար կուսակցության ղեկավար Պաատա Բուրճուլաձեի օգտին, այն պատճառով, որ որոշ քվեաթերթիկներում նրա անունը պարզապես բացակայել է: Այս մասին ասել է Դաշինքի խոսնակ Գեորգի Վաշաձեն: Ըստ նրա՝ քվեաթերիկների մի մասն այնպես է կտրված եղել, որպոսզի առաջին համարը չերևա: Հիշեցնենք՝ հենց այս համարի տակ է ընտրություններին մասնակցում Պաատա Բուրճուլաձեն: Այսպիսի իրավիճակ գրանցվել է Վակե, Կրծանիսի, Հավլաբարի թաղամասերում, ինչպես նաև Փոթիում: Վաշաձեն կոչ է արել բնակիչներին բարձրաձայնել այս խախտման մասին, որպեսզի համապատասխան արձագանք լինի: Բուրճուլաձեի դաշինքի ներկայացուցիչները նաև տեսանյութեր ունեն, որտեղ՝ Ջավախքի ու Նինոծմինդայի ընտրատեղամասերում քաղաքացիներն իրենց ընտրությունը կատարում են բացահայտ, գրանցման սեղանի մոտ, այլ ոչ թե փակ խցիկներում և ըստ կուսակցության ներկայացուցիչների՝ նրանց ընտրում են 41 համարը (գործող՝ Վրացական երազանք կուսակցություն):