
Ռուսաստանի նախագահի պաշտոնում նախնական տվյալներով վերընտրված Վլադիմիր Պուտինը նախընտրական շտաբում հրավիրած ասուլիսում անդրադարձել է իր հաղթանակին՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
«Մինչեւ 100 տարեկանը այստեղ (նախագահի պաշտոնում) եմ լինելու՞, ոչ, իհարկե»-պատասխանելով հարցին, թե արդյոք պատրաստվում է մասնակցել նաև 2030 թվականի նախագահական ընտրություններին, ասել է Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Եկեք հաշվենք: Ծիծաղելի է, ոչ, չեմ լինի: Ինչ վերաբերվում է նրան, թե կտեսնեն ռուսները նոր Պուտինի, ամեն ինչ իր հունով կընթանա, ամեն ինչ կփոխվի»,- նշել է Վլադիմիր Պուտինը:
Ըստ ՌԴ-ի ընտրական հանձնաժողովի տվյալների, քվեաթերթիկների 99 %-ի արդյունքում Պուտինը ստացել է ձայների 76,65 %-ը: