
Վրաստանի Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով Վրաստանի պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին հանդիպել է Վրաստանում Ադրբեջանի դեսպան Դուրսուն Հասանովին:
Ցիխելաշվիլին դեսպանին է ներկայացրել նախարարության գործունեությունը՝ հատկապես շեշտը դնելով ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ինտեգրման հարցում իրականացվող աշխատանքերին: Ցիխելաշվիլին խոսել է նաև Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում առկա իրավիճակի, Վրաստանի կառավարության խաղաղության քաղաքականության մասին:
«Մեզ համար կարևոր է գործընկերների, այդ թվում Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացումը: Դեսպանին տեղեկացրել եմ հակամարտությունների խաղաղ կարգավորման մասին մեր մոտեցումներին»,- նախարարության տարածած հայտարարությունում ասել է Քեթևան Ցիխելաշվիլին: