Վրաստանի Օզուրգեթի շրջանի Նատանեբի գյուղում գտնվող «Black sea arena» համերգասրահում 2017 թվականի մայիսի 20-ին տեղի կունենա աշխարհահռչակ «Aerosmith» ռոք խմբի համերգը, որի անցկացման համար Վրաստանի պետական բյուջեից հատկացվել է 5 միլիոն 500 հազար լարի:
Այս գումարից միայն 5 միլիոնը աշխատավարձերի համար է, մնացած 500 հազարն անհրաժեշտ է միջոցառումը կազմակերպելու համար:
Պայմանագիրը պարզեցված ընթացակարգերով ստորագրվել է «International Talent Booking» գործակալության և «Aerosmith» միջև:
Վրաստանի Պետական գնումների գործակալության ղեկավար Լևան Ռազմաձեն կարծում է, որ նշված ծախսերը պետական և հանրային կարևորության են և սահմանափակ ժամանակաշրջանում այն պարզեցված ընթացակարգերով պետք է փոխանցել:
Վերոնշյալ համերգի համար անհրաժեշտ գումար հատկացնելու մասին կառավարության հրամանն արդեն պատրաստ է, սակայն այն դեռևս Վրաստանի կառավարության պաշտոնական էջում չի հրապարկվել:
Այպիսով, հրամանի համաձայն՝ Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալությունը «Check in Georgia» ծրագրի իրականանցման համար 2017 թվականի բյուջեից «Black sea arena»-ին կփոխանցի 5,5 միլիոն լարի:
«Black Sea Arena»-ն կառուցվել է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին պատկանող «Քարթու» հիմնադրամի կողմից: Համերգասրահի շինարարության վրա ծախսվել է 200 միլիոն լարի: Իվանիշվիլին 2016 թվականին համերգասրահը նվիրել է պետությանը: Այդ ժամանակ ընդդիմությունը պնդում էր, որ նման նվերի պահպանումը Վրաստանի վրա թանկ կնստի:
Հիշեցնենք, որ հայտնի ռոք խումբը համերգային ծրագրով նույն բեմում հանդես էր եկել նաև անցյալ տարի: