
Պետական աուդիտի գրասենյակը սկսել է ուսումնասիրել 2012 թ. օգոստոսին Մամուկա Բախտաձեի կողմից ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ֆինանսավորման հարցը: Այս թեմայով խորհրդարանի լիագումար նիստում կարճ մեկնաբանություն է արել գլխավոր աուդիտոր Իրակլի Մեքվաբիշվիլին:
«Հասարակական կազմակերպություններից ստացել ենք դիմում և սկսել ենք ուսումնասիրել այս հարցը: Մեր իրավասությունների շրջանակներում նախ կանցկացնենք իրավական փորձաքննություն, որի արդյունքները կներկայացվեն հանրությանը», — հայտարարել է Մեքվաբիշվիլին:
Հիշեցնենք, որ 2012 թվականի օգոստոսին «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը 20 հազար լարի ֆինանսական նվիրատվություն է ստացել Վրաստանի ներկայիս վարչապետ Մամուկա Բախտաձեի հաշվեհամարից: