
Վրաստանի նախագահական նստավայրում տեղի է ունեցել պետական այցով Թբիլիսի ժամանած Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդի դիմավորման արարողությունը:
Միջոցառմանը ներկա են եղել Վրաստանի Արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, նախագահի աշխատակազմի ղեկավար Գիորգի Աբաշիշվիլին, միջազգային հարցերով քարտուղար Թենգիզ Փխալաձեն, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիան, Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Զուրաբ Ալավիձեն, Մշակույթի նախարար Միխեիլ Գիորգաձեն, Վրաստանի ԶՈւ-ի գլխավոր շտաբի պետ Վլադիմիր Չաչիբայան, Էստոնիայում Վրաստանի արտակարգ և լիզոր դեսպան Թեա Ախվլեդիանին:
Էստոնիայի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչներ, գործարարներ: Պաշտոնական այցը կավարտվի նոյեմբերի 2-ին: