Համաներման գործընթացն իշխող կուսակցության և նախագահի միջև հերթական տարաձայնությունների հիմքն է դարձել: Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Գիորգի Աբաշիշվիլին անդրադարձել է խորհրդարանական մեծամասնության և ընդդիմադիր կուսակցությունների կողմից համաներման հանձնաժողովի վերաբերյալ նախագահի հասցեին արված քննադատություններին:
Ըստ Աբաշիշվիլիի՝ Վրաստանի նախագահի դեմ սև PR քարոզարշավ է սկսվել:
«Պետական մարմինները փոխանակ պայքարեն հանցագործությունների դեմ, զբաղված են Վրաստանի նախագահի դեմ սև PR քարոզարշավներով: Բոլորիս հայտնի է, որ պետական մարմիններն այս ամենն իրականացնում են միավորված քաղաքական կուսակցությունների՝ «Վրացական երազանքի» և «Եվրոպական Վրաստանի» հետ մեկտեղ: Փաստորեն, պետական ամբողջ մեքենան այս երկու քաղաքական կուսակցությունների հետ միասին աշխատում են Վրաստանի նախագահի դեմ»,- հայտարարել է Գիորգի Աբաշիշվիլին: