
Զինակոչիկներն, ովքեր կխուսափեն պարտադիր զինվորական ծառայությունից, այլընտրանքային ծառայության հնարավորություն կունենան։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության ղեկավար Գիորգի Մղեբրիշվիլին:«Կարևոր նորությունն այն է, որ զորակոչիկները հնարավորություն կունենան ծառայություն անցնել մեր գործակալություն: Տարեցտարի աճում է այն երիտասարդների թիվը, ովքեր կրոնական կամ այլ դրդապատճառներով խուսափում են պարտադիր զինծառայությունից, չեն ուզում զենք վերցնել և այլն: Մեզ մոտ պարտադիր չէ զենք վերցնելը: Մենք առաջարկում ենք այլընտրանքային ծառայություն»,-հայտարարել է Մղեբրիշվիլին: