«Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը եթերից հանել է «Պատրիոտների ալյանս» կուսակցության նախընտրական տեսահոլովակը` հակաթուրքական քարոզչության պատճառով: Համապատասխան որոշում կայացրել և այս մասին հրապարակավ հայտարարել է հեռուստատեսության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան.
«Վերջին 2 օրերի ընթացքում, Ռուսթավի 2 հեռուստաընկերության եթերում, մի քանի (6) անգամ , պարտադիր անվճար հեռարձակման սկզբունքով ցուցադրվել է «Պատրիոտների ալյանս» կուսակցության հոլովակը, որը բացահայտ հակաթուրքական տրամադրություն ունի, ազգամիջյան ահնհանդուրժողականություն է պարունակում, այլատյացություն է քարոզում: Սա հակասում է Վրաստանի Սահմանադրությանն ու օրենսդրությանը, և որ ամենակարևորն է մեզ համար, Ռուսթավի 2-ի քաղաքականությանը, որի հիմնական ուղղությունը ազգամիջյան և բոլոր տեսակի խտրականությունների դեմ պայքարն է»,- ասել է Գվարամիան` նշելով, որ ընդունում են իրենց սխալը, քանի որ իր` աշխատանքից բացակայելու պատճառով չի կարողացել տեսահոլովակը եթերից հանելու որոշումը ժամանակին ընդունել: