Քիչ առաջ sputnik-georgia լրատվականը տեղեկություն տարածեց, թե Պատրիոտների ալյանս ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչները բողոքարկում են Exit poll-երի արդյունքները։ Ըստ լուրի` ընտրական դաշինքից Դավիթ Թարխան-Մոուրավին, Իրմա Ինաշվիլին և կուսակցության մնացած ակտիվիստները սկսել են հավաքվել Թբիլիսիի կենտրոնական` Ռուսթավելի պողոտայում, այս կերպ իրենց բողոքն արտահայտելով Խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների հետ կապված: Ավելի վաղ առաջնորդները հայտարարել էին, թե բողոքի զանգվածային ակցիաներ են սկսելու, եթե չզբաղեցնեն երկրորդ տեղը: Տվյալ դեպքում, ըստ նրանց, արդյունքները կեղծվել են: Ըստ երկու Exit poll հարցումների`առաջին երկու տեղում են ներկա և նախկին իշխանությունները: Պատրիոտների ալյանսին տարբեր %-ներով տրված է երրորդ տեղը:
Մեր լրագրողները այցելել են Պատրիոտների ալյանս դաշինքի կենտրոնական գրասենյակ, որտեղ պարզել են, որ նրանք այսօր բողոքի ակցիա կազմակերպել չեն նախատեսում։ Այսօր ուշ, երեկոյան ունեցած բրիֆինգի ընթացքում, գրասենյակի պատասխանատուները փոխանցել են նաեւ, որ պատրաստվում են պաշտպանել իրենց ձայները եւ առաջիկայում կհայտնեն իրենց հետագա անելիքները։