Վրաստանի խորհրդարանական ընդդիմադիր «Պատրիոտների դաշինք» կուսակցության պատգամավորներ Ադա Մարշանիան, Գիորգի Լոմիան, Նատո Չխեիձեն արդեն երկրորդ անգամ Մոսկվա են ուղևորվել, ուր իրենց ռուս գործընկերների հետ հանդիպումներ են անցկացնելու:
Հուլիսին պատգամավորները ՌԴ-ի պետդումայի գործընկերների հետ պայմանավորվել էին միջխորհրդարանական աշխատանքային խումբ ստեղծելու շուրջ: Ընդդիմադիները, ովքեր Վրաստանի խորհրդարանի 150 մանդատից 6-ն ունեն, ՌԴ են մեկնել սեփական նախաձեռնությամբ: Նախորդ այցի շրջանակներում պատգամավորները հարցերի լայն շրջանակ էին քննարկել, այդ թվում վիզային ռեժիմի պարզեցման հարցը: Պատգամավոր Գիորգի Լոմիան հանդես է եկել Ռուսաստան-ՆԱՏՕ-Վրաստան եռակողմ հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ:
Ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք» կուսակցությունը խորհրդարան մտավ 2016-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, ներկայացված է 6 պատգամավորով, կուսակցության առաջնորդներից Իրմա Ինաշվիլին խորհրդարանի փոխխոսնակն է:
Հիշեցնենք՝ ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ Վրաստանը չունի 2008-ի Օգոստոսյան պատերազմից հետո, սակայն Վրաստանի կառավարության ներկայացուցիչները, որոնք իշխանության եկան 2012-ին ընտրությունների արդյունքում, հայտարարեցին, թե իրենց գլխավոր առաջնահերթություններից է ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորումը:
Ներկայումս Վրաստան-ՌԴ երկխոսություն գոյություն ունի միայն Ժնևյան բանակցությունների շրջանակներում և Աբաշիձե-Կարասին հանդիպումների միջոցով: