«Մինդելիի հանքահորում վիրավորված 3 աշխատակիցներից 2-ի առողջական վիճակը կայուն ծանր է, մյուսի վերին վերջույթներն են վնասված»,-նշված է Վրաստանի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Տղիբուլիի Մինդելիի հանքահորում ապրիլի 4-ի, լույս 5-ի գիշերը պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով 6 բանվոր է մահացել, 3-ն էլ վիրավոր են:
Դեպքի վայրում է գտնվում նաեւ Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Դմիտրի Քումսիշվիլին:
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցների կողմից նաեւ աշխատանքներ են տարվում դիակները հանքահորից հանելու ուղղությամբ։