Պաշտպանության նորանշանակ նախարարը ՊՆ-ում օպտիմալացում է իրակացնելու

Վրաստանի Պաշտպանության նորանշանակ նախարար Լեւան Իզորիան իր ղեկավարած գերատեչությունում  նախատեսում է  վերակազմակերպում և օպտիմալացում իրականացնել:

Այս մասին հայտարարել է  Իզորիան` նշելով, որ արդյունավետ գործունեության հասնելու համար առավելություն կտրվի   բարձր որակավորում ունեցող կադրերին:

Նա խոսել է նաև ՊՆ  նոր ռազմավարության ստեղծման  մասին, հատուկ ուշադրություն դարձրել Վրաստանի ՆԱՏՕ-ի  ադամակցությանը:

ՊՆ-ի գլխավոր շտաբի ղեկավար,  գեներալ-մայոր Վախտանգ Կապանաձեն դրական գնահատելով նախարարի  հաղորդագրությունները, ասել է. «լավ է, որ առաջին իսկ հանդիպման ընթացքում արտացոլվեցին այն ուղղություններն ու նպատակները, որ  պիտի իրականացվեն հետագա աշխատանքում: Ողջունելի է նաեւ միասնական ընտանիք ստեղծելու  վերաբերյալ նախարարի դիրքորոշումը: Սա անհրաժեշտություն է յուրաքչյուր զինվորականի համար»:Ասել է Կապանաձեն` հույս հայտնելով, որ  նոր նախարարի հետ միասին մեծ հաջողությունների կհասնեն:

 

 

 

 

 

Թողնել պատասխան