
Նոյեմբերի սկզբին պարզ կդառնա՝ Վրաստանի Պաշտպանության նախարարությունը կվերականգնի թե ոչ պարտադիր զինվորական ծառայության մասին օրենքը: Թեմայի հետ կապված Պաշտպանության նախարար Լևան Իզորիան ասել է, որ նշանակված է հանձնաժողովի ընդլայնված նիստ, ինչպես նաև հանդիպումներ են նախատեսված փորձագետների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչից հետո մանրամասնորեն պարզ կդառնա պարտադիր զինվորական ծառայութան լինել-չլինելու հարցը. «Ես խոստացել եմ հանրությանը, որ հեկտեմբերին երկխոսություն ենք սկսելու մեր կողմից մշակված ռազմավարության հետ կապված: Նոյմեբերի 1-ին 100 օրվա աշխատանքի զեկույց կներկայացնենք, կխոսենք ապագայի կոնկրետ անելիքների՝ այդ թվում ծառայության մասին»:
Հիշեցնենք, որ Վրաստանի Պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելիի հունիսի 27-ի որոշմամբ` նախարարությունը դադարեցրեց պարտադիր զինվորական ծառայությունը: