Վրաստանի Բաղդաթի շրջանի գամգեբելին (տեղական կառավարման գործադիր մարﬓի ղեկավար) մեղադրվում է պետբյուջեից առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու մեջ:
Նրա փաստաբան Կախա Ծերեթելին հայտարարել է, որ իր պաշտպանյալը, այս պահին օգտվելով իր իրավունքից, ցուցմունք չի տվել, սակայն և չի ընդունում առաջադրված մեղադրանքը:
«Ես գիտեմ իմ պաշտպանյալի դիրքորոշումը՝ նա իրեն մեղավոր չի ճանաչում: Մենք անհրաժեշտության դեպքում փորձաքննության միջնորդություն կներկայացնենեք` պարզելու որ ողջ գումարը նպատակային է ծախսվել»: Հայտարարել է փաստաբանը:
Վրաստանի պետական անվտանգության գործակալութան տարածած տեղեկատվության մեջ նշված է, որ Բաղդաթի գամգեբելի Իրակլի Գեգեշաիձեն չարաշահելով իր պաշտոնական դիրքը, պետբյուջեից խոշոր չափերի գումար է յուրացրել: Հետաքննությունը պարզել է, որ գումարը կազմել է 227 654,80 լարի: Գործը վերաբերում է 2015 թ. փետրվարի 26-ին հայտարարված դյուրացված էլեկտրոնային տենդերին: